ՏԵԱՍԱՆՅՈՒԹ․ «Ֆեյսբուք»-ի լայքի նշանը, մի շիշ քաշած արաղ, Չալոն․ Մամիջանյանը՝ Փաշինյանի երազած զինանշանի մասին
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին անդրադառնալով, ասել է․
«Մեր զինանշանն իր մեջ պարունակում է այն ամենը, ինչով հպարտանում ենք՝ մեր կրոնը, պատմությունը, պայքարելու ու հաղթելու ունակությունները:
Ուզում եմ հասկանալ՝ Փաշինյանի երազած զինանշանը.... հեսա երևի բերելու ա փոխի, եկեք մտածենք՝ Փաշինյանի ուզած զինանշանի վրա ի՞նչ ա լինելու.
«Ֆեյսբուք»-ի լայքի նշանը, մի շիշ քաշած արաղ, մի քանի տարի առաջ դեղահաբ էի տարել Կառավարության շենքի մոտ, կարա էդ էլ դնի: Վերևը մեծ տառերով կարա գրի՝ «կապիտուլյանտ», տակը՝ «Տանք, որ ապրենք» ու իրանց իշխանության սիմվոլը՝ բանանը»,- ասել է ընդդիմադիր խմբակցության պատգամավորը:
Նա նաև հավելել է․ «ինչ վերաբերում է առյուծին, որը, Փաշինյանի խոսքով, Հայաստանի բնական պայմաններում վաղուց չի ապրում, Մամիջանյանն առաջարկեց դնել Չալոյին»։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հունիսի 16-ին, ազգային ժողովում 2022 թվականի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկմանն ասել է, թե մեր զինանշանը մեր պետության հետ ի՞նչ կապ ունի
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշոտյանը ձերբակալվել է՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար․ ՔԿ
Արմեն Աշոտյանը, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի...
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թրամփին բաց են թողել Մայամիի դատարանից
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին բաց են թողել Մայամիի դատարանից՝ որեւէ սահմանափակում չմտցնելով։ The New York Times-ի տվ...
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...