ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թրամփին բաց են թողել Մայամիի դատարանից
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին բաց են թողել Մայամիի դատարանից՝ որեւէ սահմանափակում չմտցնելով։ The New York Times-ի տվյալներով՝ համարել են, որ ԱՄՆ նախկին նախագահը հակված չէ փախուստի դիմելու։
Դատավորի որոշումը տարածվում է նաեւ Թրամփի նախկին օգնական Ուոլթ Նաութայի նկատմամբ։ Որոշման համաձայն՝ ԱՄՆ նախկին նախագահը կարող է այսուհետ եւս անխոչընդոտ վարել իր ընտրարշավը եւ հանդիպել կողմնակիցների հետ նահանգներում։
Նշվում է, որ մեղադրանքների ներկայացման համար Թրամփը կալանավորվել էր, բայց նրան ձեռնաշղթաներ չեն հագցրել։ Կալանքը հանվել է այն բանից հետո, երբ նա հայտարարել է, որ անմեղ է, իսկ դատավորը որոշել է, որ կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացվել են 38 կետից բաղկացած մեղադրանքներ գաղտնի փաստաթղթերը պահելու համար։ Նա հայտարարել է իր անմեղության մասին եւ նշել, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի գրասենյակում եւ տանը հայտնաբերվել է 1 850 տուփ՝ գաղտնի փաստաթղթերով, որոնք պահվել են այնտեղ երկար տարիներ։
Նմանատիպ հոդվածներ
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Մակրոնը քայլելով զրուցում են հնգակողմ հանդիպումից առաջ
Մոլդովայում այսօր՝ հունիսի 1-ին, Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ դրսում ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշոտյանը ձերբակալվել է՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար․ ՔԿ
Արմեն Աշոտյանը, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի...
ՏԵԱՍԱՆՅՈՒԹ․ «Ֆեյսբուք»-ի լայքի նշանը, մի շիշ քաշած արաղ, Չալոն․ Մամիջանյանը՝ Փաշինյանի երազած զինանշանի մասին
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին անդրադառնալով, ասել է․ «Մեր զի...