Սելավը լցվել է գոմեր ու տասնյակ գառների խեղդել․ Շամբի բնակիչ
Սյունիքի մարզի Շամբ վարչական շրջանում երկու օր շարունակ տեղացած կարկուտը ոչնչացրել է գրեթե ամբողջ բերքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է բնակիչ Սաշա Ստեփանյանը։
«Ամբողջությամբ վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաները, հացահատիկը, միրգը, ջերմոցային տնտեսությունները։ Գյուղացին, ինչ արել է ամբողջ տարվա ընթացքում, փչացել է։ Ձվից մեծ կարկուտներ էին։ Իմ մշակած բերքից մեկ օրինակ չի մնացել»,- ասել է նա։
Ստեփանյանի խոսքով՝ վնասվել են ոչ միայն մրգերը եւ բանջարեղեններն, այլեւ գույքը եւ կենդանիները։
«Սելավը լցվել է գոմեր, տասնյակ գառներ խեղդվել են, նաեւ տուն է մտել սելավը։ Տանիքները ծակել է, ավտոմեքենաների ապակիները ջարդել է, արեւային կայանները ջարդել է, ասֆալտապատված ճանապարհները քանդել է եւ հեղեղի վերածել։ Գյուղում չկա մարդը, որն ինչ-որ վնաս չի կրել։ Մեր պատմության մեջ նման մասշտաբի կարկուտ չէր եղել»,- նշել է բնակիչը։
Նշվում է, որ գյուղում վնասների գնահատման աշխատանքներ են իրականցում։ Գյուղում հակակարկտային կայաններ չեն գործում, գրեթե բոլոր գյուղացիներն էլ ապահովագրություն չունեն։
«Լսել ենք՝ Քերոբյանն ասել է՝ փոխհատուցում չեն ստանա գյուղացիները, որոնք ապահովագրություն չունեն, բայց այդպես ո՞նց կլինի։ Եթե գյուղացուն չօգնեն, այս տարի մեզ մոտ ապրելն անհնարին է լինելու, որովհետեւ մարդիկ միլինանոց վարկեր էին վերցրել, որ բերք մշակեին։ Գյուղացի կա գուցե չի լսել կամ չի հասկանում՝ ինչ անել, պետությունն ինչպե՞ս չօգնի գյուղացուն»,- ընդգծել է Ստեփանյանը։
[fed5be4b20ce0418108e4b300427c58f.jpg]
[a319f004d5172a300d1dd94a546f0e73.jpg]
[35e4a1af4701405723066a5758c15b67.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...
Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։&n...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Այնուամենայնիվ Շվեդիայում մեկնարկել է սեքսի առաջնությունը
Տեղեկությունն այն մասին, որ Շվեդիայում սեքսը ճանաչվել է որպես սպորտաձև, պարզվել է, որ չի համապատասխանում իրականությանը,...
Կարձանագրվեն Գայի պողոտայում տրանսպորտի համար նախատեսված գոտում կատարված խախտումները
Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոններ...