Սա հայ–ռուսական հարաբերությունների դեմ է. Ռոբերտ Ղուկասյանը` Ադրբեջանի սադրանքի մասին
Կապանի մոտ գտնվող հայկական դիրքերի գնդակոծումն ուղղված է հայ–ռուսական հարաբերություններին։ ՌԴ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, տեղեկանում ենք Sputnik Հայաստան-ից։
«Երեկ ադրբեջանական ԱԹՍ–ները կրակ էին բացել Կապանի մոտակայքում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ։ Կարծում եմ` սա նպատակաուղղված է հայ–ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի դեմ, որովհետև միայն այն փաստը, որ նման մեծ պատվիրակություն է այս պահին տարածաշրջանում` այս քաղաքում, նրանք պետք է հասկանային և նման բան թույլ չտային»,– նշել է մարզպետը։
Նա հավելել է, որ իրենք շատ լավ գիտակցում են այս ամենի նպատակը` թույլ չտալ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև սերտ կապեր լինեն։
Մարզպետը շեշտել է, որ, բարեբախտաբար, զոհեր չունենք, միայն մեկ զինծառայող է վիրավորվել Տեղի մոտ։ Ըստ նրա` այս պահին իրավիճակը հանդարտվել է։
«Նրանք ցանկանում էին հարված հասցնել մեր հարաբերություններին։ Բայց դուք լավ գիտեք Սյունիքը և գիտեք, թե այստեղ մարդիկ ինչպես են վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը, կարևորում այս կապերի պահպանումը»,– ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ զրույցում ասել է մարզպետը։
Ղուկասյանը հավելել է, որ հայ–ռուսական հարաբերությունները պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինեն։ Խոստացավ` անելու են ամեն բան, ինչ իրենցից է կախված, որ ապագա սերունդներն անգամ ավելի սերտ հարաբերություններ ունենան, քան այսօր։
Նմանատիպ հոդվածներ
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...