«Հնչող ուղերձները թիրախավորում էին Հայաստանն ու Հնդկաստանը». ադրբեջանագետի վերլուծությունը
Ի՞նչ հայտարարություններ են հնչել Պակիստանի վարչապետի՝ Բաքու կատարած այցի շրջանակներում: Այս մասին ֆեյսբուքում մանրամասնել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«- Ալիևը շնորհակալություն է հայտնել Պակիստանին պատերազմի ժամանակ ցուցաբերած օգնության համար: Նաև գոհունակություն է հայտնել, որ Պակիստանը մինչ օրս դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ:
- Ալիևն իր աջակցությունն է հայտնել Պակիստանին Քաշմիրի հարցում:
- «Պայմանավորվել ենք ավելացնել նախկինում մեր կողմից իրականացվող համատեղ զորավարժությունների քանակը: Դրա անհրաժեշտությունը կա, քանի որ աշխարհում իրավիճակը փոխվում է, անկայունության գոտիները մեծանում են, ուստի հզոր ռազմական ներուժը անկախության և տարածքային ամբողջականության երաշխիք է»,- հայտարարել է Ալիևը:
Իր հերթին, Պակիստանի վարչապետը նշել է.
- Կողմերը խորացնելու են ռազմական ու տնտեսական համագործակցությունը:
- Պակիստանը միայն «Խաղաղության պայմանագրի» կնքումից հետո կարող է դիտարկել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը:
- «Կարծում եմ, որ Ադրբեջանը բնականաբար կարող է կարևոր դեր խաղալ Պակիստանի հետ հարաբերություններում։ Իհարկե, Մեր հարևանությամբ ունենք Աֆղանստան և Իրան։ Կարծում եմ, որ Չինաստանը ևս կարևոր գործոն է: Այս համատեքստում Պակիստանը, Ադրբեջանը և Թուրքիան կարող են միասին գործել որպես եղբայրական երկրներ։ Պակիստանը, Ադրբեջանը, Սաուդյան Արաբիան նույնպես եղբայրական երկրներ են։ Պակիստանը, Ադրբեջանը և Արաբական Միացյալ Էմիրությունները եղբայրական երկրներ են։ Պակիստանը, Ադրբեջանը, Քաթարը եղբայրական երկրներ են։ Այսինքն ՝ տեսեք, թե ինչեր կարելի է անել այս կապերով...»,- նշել է Պակիստանի վարչապետը»,- գրել է ադրբեջանագետը և ավելացրել․
«Հնչող ուղերձները հստակ թիրախավորում էին Հայաստանն ու Հնդկաստանը: Այսքանից հետո Բաքվի ղեկավարությունը դեռ իրեն թույլ է տալիս Հնդկաստանին բողոքել, թե ինչու՞ են զենք վաճառում Հայաստանին...»։
Նմանատիպ հոդվածներ
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...