«Ազգանվան «յան»-ն էլ պիտի հանենք, հա՞». Արծվիկ Մինասյան

 ԱԺ-ում ճեպազրույցի ժամին  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով զինանշանի մասին Փաշինյանի երեկվա հայտարարությանը, նշել է. 

 

«Այնքան անհեթեթ հայտարարություն է, որ չարժե նույնիսկ ժամանակ ծախսել դրա վրա: Էդ նույն տրամաբանությամբ, ազգանվան միջի «յան»-ն էլ պիտի հանենք, հա՞: 91-ին քանի որ Հայաստանը Խորհրդային կարգերից անցում կատարեց անկախ պետականության, վերականգնեց իր անկախությունը, ուրեմն մեր պատմական անցյալը պիտի մոռանանք, հա՞: Մենք էն Հայաստանը չենք, հա՞, որ 5000 տարի առաջ ենք եղել, էն հայ ժողովուրդը չենք, որ 5000 տարի առաջ ենք կազմավորվել՝ որպես մեր լեռնաշխարհում պետականություն ունեցող առաջին ազգերից մեկը»:

 

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նույնպես անդրադարձել էր  զինանշանի մասին Փաշինյանի երեկվա հայտարարությանը: 

 

«Ուզում եմ հասկանալ՝ Փաշինյանի երազած զինանշանը.... հեսա երևի բերելու ա փոխի, եկեք մտածենք՝ Փաշինյանի ուզած զինանշանի վրա ի՞նչ ա լինելու: «Ֆեյսբուք»-ի լայքի նշանը, մի շիշ քաշած արաղ, մի քանի տարի առաջ դեղահաբ էի տարել Կառավարության շենքի մոտ, կարա էդ էլ դնի: Վերևը մեծ տառերով կարա գրի՝ «կապիտուլյանտ», տակը՝ «Տանք, որ ապրենք» ու իրանց իշխանության սիմվոլը՝ բանանը»,- ասել է ընդդիմադիր խմբակցության պատգամավորը: 

 

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հունիսի 16-ին, ազգային ժողովում 2022 թվականի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկմանն ասել է, թե մեր զինանշանը մեր պետության հետ ի՞նչ կապ ունի: 


 

Քաղաքականություն