«Ադրբեջանը Հայաստանի տարածքում դրոշ չի տեղադրել». Հաջիզադե
«Պնդումները, թե Ադրբեջանը իր դրոշն է բարձրացրել Հայաստանի տարածքում, իրականությանը չեն համապատասխանում», - այսօր թվիթերյան իր միկրոբլոկում գրել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
«Երեկ, երբ Ադրբեջանի ինքնիշխան տարածք հանդիսացող Հակարիի կամրջի վրա գտնվող Լաչինի սահմանապահ անցակետում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը, Սահմանապահ ծառայության աշխատակիցների ուղղությամբ կրակ է բացվել։ Այդ կամուրջը կառուցվել է Ադրբեջանի կողմից՝ կարճ ժամակահատվածում, և պնդումները, թե դրոշը բարձրացվել է Հայաստանի տարածքում, անհիմն են», - պնդել է Հաջիզադեն։
Հայկական կողմն ընդգծում է, որ երեկ ադրբեջանցիները փորձել են առաջ շարժվել և Ադրբեջանի դրոշը տեղադրել Հայաստանի՛ տարածքում, համացանցում նաև համապատասխան տեսանյութեր են տարածվել:
Հիշեցնենք՝ երեկ համացանցում տարածվել են այն կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես են ազերիները փորձում ռուս խաղաղապահների հետ դրոշ տեղադրել ՀՀ տարածքում։
Նմանատիպ հոդվածներ
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...