ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 15-ին ժամը 08։45-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ադրբեջանի Պն- ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ, կրկին խեղաթյուրում է իրականությունը, հերթական անգամ հայտարարելով Մարտունու շրջանում իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին։
Ինչպես արդեն հաղորդել ենք նախորդիվ` հունիսի 14-ին Ժամը 09:15-11:14-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ տարածքում տեղադրված ադրբեջանական դրոշը հեռացվել է․ «Հայկական ժամանակ»
Հայկական կողմի գործադրած ջանքերի շնորհիվ ՀՀ տարածքում տեղադրված ադրբեջանական դրոշը հեռացվել է: Այս մասին հայտնում է «Հայ...
Ադրբեջանն ԱԹՍ է կիրառել Կապանի դիրքի վրա․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հունիսի 15-ին՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրա...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ հայտարարություն է տարածել, որ հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգ...
Ադրբեջանը կրակ է բացել Տեղի հատվածում․ ՀՀ ՊՆ
Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ո...