Մի դատախազը ոչ սթափ է եղել, մյուսը գործի ժամին տեսանյութ հրապարակել, երրորդն էլ պարբերաբար ուշացել գործից
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժեր են նշանակվել, մեկ այլ դեպքում էլ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ազատվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության մամուլի ծառայության հաղորդագրությունից։
Նշվում է, որ պաշտոնից ազատվել է Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, քանի որ եղել է ոչ սթափ և այդ վիճակում վարել է մեքենա, ինչի արդյունքում բախվել է մեկ այլ մեքենայի։
«ՃՏՊ–ի հետևանքով այդ մեքենայի 2 ուղևոր մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի մայիսի 9-ին` ժամը 02։05-ի սահմաններում... Կոտայքի մարզի դատախազության դատախազը պաշտոնից ազատվել է Վարդապետյանի` հունիսի 12-ի հրամանով»,– ասվում է հաղորդագրությունում։
Աննա Վարդապետյանի մեկ այլ հրամանով Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Պարզվել է, որ այդ անձը, առանց համապատասխան թույլտվության և հարգելի պատճառի, չորս օր աշխատանքի է ներկայացել ուշ՝ ժամը 14:00-ի, 14:15-ի, 14:20-ի և 15:30-ի սահմանում:
Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով էլ Արագածոտնի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Գլխավոր դատախազությունում իրականացված կարգապահական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Արագածոտնի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն աշխատանքային ժամին ծառայողական աշխատասենյակում, աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն չկապված տեսանյութ է նկարահանել և հրապարակել սոցիալական կայքում, որը տարածվել է համացանցում:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...
Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։&n...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Այնուամենայնիվ Շվեդիայում մեկնարկել է սեքսի առաջնությունը
Տեղեկությունն այն մասին, որ Շվեդիայում սեքսը ճանաչվել է որպես սպորտաձև, պարզվել է, որ չի համապատասխանում իրականությանը,...
Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից․ «Հետք»
2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերու...