ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիների հերթական մշակութային վանդալիզմը․ ավերել են Հալիվորի կամուրջը
Ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը։ Այս մասին տեղեկանում ենք «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (“Caucasus Heritage Watch”) կայքի հրապարակած տիեզերական լուսանկարներից, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը։
Այս մասին գրել է Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը և տեղեկություն ներկայացրել Հալիվորի կամուրջի մասին.
«Հալիվորի կամ Հալևորի կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված քարի վրա փորագրված և ցարդ պահպանված շինարարական 7 տողանի արձանագրության` կառուցվել է 1835թ.:
Այն Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է, որոնցից չորսն անխափան պահպանվում են և գործում:
Հալիվորի կամուրջն ասես Իշխանագետի կանաչ գոտին լինի: Իրականում այդ գոտին Մեծ Թաղերի տարածքը գետի վրայով կապում է Տումի գյուղի տարածության հետ: Միակամար, կիսագլանաձև թաղով ծածկված կամուրջն իրար է կապել ժայռոտ ձորափերը: Այն ունի 20 մետր երկարություն, 3 մետր լայնություն և 9 մետր բարձրություն: Կամարային բացվածքի լայնությունը կազմում է 9 մետր»։
[0ec3c3837eaaf907c5e6a7d99e2e7f21.jpg]
[816e2964191f88150c2463e7560f9c6f.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...
Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։&n...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Այնուամենայնիվ Շվեդիայում մեկնարկել է սեքսի առաջնությունը
Տեղեկությունն այն մասին, որ Շվեդիայում սեքսը ճանաչվել է որպես սպորտաձև, պարզվել է, որ չի համապատասխանում իրականությանը,...
Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից․ «Հետք»
2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերու...