Իրկուտսկի մարզում 62 մարդ թունավորվել է շաուրմայից․ սրճարանի սեփականատերը ձերբակալվել է
ՌԴ Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում շաուրմայից թունավորվածների թիվը հասել է 62-ի: Շաուրման մատուցած արագ սննդի սրճարանի սեփականատերը ձերբակալվել է։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի (ՔԿ) Իրկուտսկի մարզի քննչական վարչության մամուլի ծառայությունը։
«Ձերբակալվել է Բրատսկի արագ սննդի սրճարանի սեփականատերը... որտեղ թունավորման նախանշաններով բժշկական օգնության է դիմել 62 մարդ, նրանցից 29-ը հոսպիտալացվել է, այդ թվում՝ 5 երեխա», - հայտնել են մամուլի ծառայությունում։
ՔԿ-ի տվյալներով՝ հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանքի արտադրություն, պահպանում, վաճառք):
Նշվում է, որ տարածաշրջանային «Ռոսպոտրեբնադզորի» տվյալներով՝ արձանագրվել է սուր աղիքային վարակի 29 դեպք։ Հունիսի 14-ի առավոտյան հայտնի էր դարձել Բրատսկի 11 բնակիչների, այդ թվում՝ 5 երեխաների թունավորման մասին՝ շաուրմա վաճառող սրճարան այցելելուց հետո։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են։ Հունիսի 15-ի առավոտյան հաղորդվել է տուժածների թվի ավելացման մասին։
Տարածաշրջանային «Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները խախտումներ են հայտնաբերել կերակուրների պատրաստման, սրճարանում մթերքի պահման տեխնոլոգիական գործընթացում։ Նաև հաստատությունում չկան պայմաններ աշխատողների անձնական հիգիենայի պահպանման համար։ Հաստատությունը ժամանակավորապես փակվել է:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...
Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։&n...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Այնուամենայնիվ Շվեդիայում մեկնարկել է սեքսի առաջնությունը
Տեղեկությունն այն մասին, որ Շվեդիայում սեքսը ճանաչվել է որպես սպորտաձև, պարզվել է, որ չի համապատասխանում իրականությանը,...
Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից․ «Հետք»
2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերու...