Ռուսական ուժերը հրթիռակոծել են Կրիվոյ Ռոգը. զոհերի թիվը հասել 12-ի
Կրիվոյ Ռոգի վրա ռուսական հրթիռային հարձակման զոհերի թիվը հասել է 12-ի, ավերվել է 400-ից ավելի բնակարան․ հայտնել է Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսանդր Վիլկուլը։
«Այսօր մեր քաղաքում սգո օր է երեկվա ահաբեկչության հրթիռակոծության հետևանքով զոհվածների համար։ Ցավոք, արդեն 12 զոհ կա՝ գիշերը 67-ամյա տղամարդը մահացել է կյանքի հետ անհամատեղելի այրվածքներից»,- գրել է Ալեքսանդր Վիլկուլը։
Ըստ նրա` հրթիռակոծության հետեւանքները վերացնելու աշխատանքները շարունակվում են:
Նշվում է, որ ռուսական բանակը ծանր հրետանիով կրակել է Նիկոպոլի վրա։ Բացի այդ, նրանք փորձել են գրոհել տարածաշրջանը անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, որոնք խոցվել են հակաօդային պաշտպանության կողմից։ Գիշերը հրթիռային հարձակում է եղել նաև Օդեսայի վրա։ Երեք մարդ զոհվել է, առնվազն 13-ը՝ վիրավորվել։
Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն, աշխատում են բոլոր ծառայությունները։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հաստատեց. Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Երասխում
ՀՀ ՊՆ հայտնում է, որ հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կ...
Երասխում օտարերկրյա 2 քաղաքացի է վիրավորվել․ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մա...
Արցախի Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել
Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ հունիսի 13-ին օրվա ընթացքում և երեկոյան ժամերին Ադրբե...
Քիչ առաջ Երասխի դիրքերի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է արձակել․ ArmLur
Քիչ առաջ Երասխի դիրքերի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է արձակել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Երասխի վ...