Ռազմական Կարևոր

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ․ Էդմոն Մարուքյանի գրառումը

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ․  Էդմոն Մարուքյանի գրառումը
Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ-ամերիկյան ներդրումների հաշվին կառուցվող գործարանի մեքենաների և ենթակառուցվածքների վրա։ Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ…

Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ-ամերիկյան ներդրումների հաշվին կառուցվող գործարանի մեքենաների և ենթակառուցվածքների վրա։ Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Նա կից հրապարակել է ադրբեջանական կրակի հետևանքով վնասված մեքենաների ու ենթակառուցվածքների լուսանկարները:

«Ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ: Սա խաղաղության գործընթացի ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին հակասող աղաղակող պահվածք է և ուժ չկիրառելու կամ նույնիսկ սպառնալու բոլոր պարտավորությունների կոպտագույն խախտում է: Մենք խստորեն դատապարտում ենք այս սադրիչ պահվածքը և մեր միջազգային գործընկերներին կոչ ենք անում գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ պատժամիջոցներ և ուղղակի կոչեր՝ զերծ մնալու նման ապակառուցողական մոտեցումից։ Միջազգային հանրության լռությունը կամ Ադրբեջանի դեմ հասցեական պատժիչ միջոցների բացակայությունը կարող է նոր ագրեսիայի հանգեցնել ժողովրդավարական Հայաստանի դեմ»,- նշել է Մարուքյանը՝ իր գրառման տակ նշելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով ուժի կիրառման, կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ: 

 

[b1cfa92674f7c85601f8cd6a75b050d0.jpg]

[4381531e61d8a01341fc8b2c7b5366f1.jpg]

[75abdc395614509626071c751e13c6c2.jpg]

[840f98364e80f2d62c4cb664ca5ae45f.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250