Ադրբեջանկան զորքերին հրամայված էր լայնածավալ հարձակողական գործողություն սկսել Սյունիքի հատվածում. Bagramyan26
Հունիսի 15-ին, ադրբեջանական դրոշի հետ կապված սադրանքից հետո, երբ ադրբեջանցիներն անսպասելիորեն համարժեք պատասխան ստացան, նրանց զորքերին հրամայվեց լայնածավալ հարձակողական գործողություն սկսել Սյունիքի հատվածում։ Այս մասին հայտնում է Bagramyan26 տելեգրամյան ալիքը:
«Միաժամանակ ժամը 12:00-ից հարավարևելյան սահմանի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումների աճ է գրանցվել։ Այդ օրը ժամը 17:30-ին ադրբեջանական հեռուստաալիքները սկսեցին հաղորդել «ծանր մարտերի» մասին, որոնց պետք է անմիջապես հաջորդեին գործողությունները:
Սակայն ադրբեջանցիների ծրագրերը խոչընդոտվեցին եղանակային պայմանների պատճառով, քանի որ երեկոյան ժամերին նշված հատվածներում հորդառատ անձրև էր գալիս, որի ներքո ցանկացած գործողության հաջողությունը կասկածի տակ կդրվեր։
Երեկ և այսօր Ադրբեջանի ՊՆ-ն օրական առնվազն երկու անգամ կեղծ տեղեկություններ է տարածում՝ մեղադրելով հայկական կողմին կրակ բացելու մեջ։
Այս փաստերը համադրելով՝ կարելի է եզրակացնել, որ մենք պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից նոր լայնածավալ ագրեսիային»,- գրում է տելեգրամյան ալիքը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երրորդ ապատեղեկատվությունը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 16:00-ին կրակ են բացել սահմանագոտու արևել...
Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ․ Էդմոն Մարուքյանի գրառումը
Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ-ամերիկյան ներդրումների հաշվին կառուցվող գործարանի մեքենաների և...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Այսօր ժամը 17:40-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում...