«Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրը ոչ թե Հայաստանից է գալիս, այլ՝ Իրանից». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանից Թուրքիա վերադարձի ճանապարհին լրագրողների հետ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին։
Անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի թեմային՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ այս հարցում խնդիրը ոչ թե Հայաստանից է գալիս, այլ Իրանից․
«Երկու երկիր՝ Իրանն ու Ադրբեջանը, որոնց բնակչության մեծամասնությունը մուսուլման են։ Թեհրանի դիրքորոշումը վշտացնում է Բաքվին և Անկարային։ Իրականում իրավիճակը պետք է անհանգստություն պատճառի նաև Իրանին»,- հայտարարել է Էրդողանը։
«Տարածաշրջանային հաղորդակցություններին դրական մոտեցմամբ հնարավոր է ձևավորել Թուրքիա-Ադրբեջան-Իրան միասնական երկաթուղային և ճանապարհային ցանց, հնարավոր կլինի բացել նաև Պեկին-Լոնդոն երթուղին»,- չի բացառել Էրդողանը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԵՄ դիտորդներն այցելել են Երասխ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում գտնվող Եվրամիության առաքելության դիտորդներն այցելել են Երասխ: Ա...
Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ-ում և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը
Եվրոպական խորհրդարանը վաղվա լիագումար նիստում նախատեսում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև...
ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է ներկայացրել Հակարիի կամրջի մոտ միջադեպի հետ կապված
Երեկ Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳ...
ՀՀ-ում ՌԴ դեսպանն արտգործնախարարությունում է
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արտգործնախարարությունում է։ «Ազատության» թղթակիցն է ֆիքսել, թե ինչպե...