ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տեսա պաշտպանյալիս գետնին ընկած, 5-6 ոստիկան հարվածներ էին հասցնում». փաստաբան

Ասուլիսի ժամանակ ոստիկանների կողմից բռնության գործադրման դեպքի մասին որոշ հանգամանքներ է ներկայացրել փաստաբան Կարեն Ալավերդյանը: 

 

«Հունիսի 7-ին՝ ժամը 16:00-ին, ես ու պաշտպանյալս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում մասնակցում էինք մեկ այլ քրգործով նշանակված դատական նիստին: Նիստի ընթացքում պաշտպանյալիս ու նրա ընկերոջ միջև իրենց անձնական բնույթի հարցերի, ընկերական նեղացվածության վերաբերյալ առաջացել էր խոսակցություն: Դատական նիստը հետաձգվել էր՝ վկաների չներկայանալու պատճառով: Ավարտից հետո ես ու պաշտպանյալս քայլում ենք դատարանի դիմացի մայթով, մեզ են մոտենում 20-30 ոստիկաններ»,- նշել է նա: 

 

Ըստ նրա` ցուցաբերելով ոչ արհեստավարժ մոտեցում՝ չէին կարողանում բացատրել մոտենալու նպատակը:

 

«Պաշտպանյալս ցանկություն է հայտնում ներկայանալ ստորաբաժանում ու ինձ խնդրում հետևել իրեն: Ներկայանում եմ բաժին, ասում այցիս նպատակը, 5-10 րոպե ամեն կերպ արհեստական խոչընդոտներ են փորձում հարուցել պաշտպանյալիս մոտ բարձրանալու համար: Ի վերջո հաջողվում է բարձրանալ 4-րդ հարկ: Մոտենալով աշխատասենյակին՝ ներսից լսում եմ նրա գոռոցները, բղավոցներն ու իրեն չհարվածելու պահանջները: Բացում եմ դուռն ու հայտնաբերում պաշտպանյալիս՝ գետնին ընկած, 5-6 ոստիկաններ հարվածներ էին հասցնում նրա մարմնի տարբեր հատվածներին»,- ասել է փաստաբանը:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն