ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բա ո՞նց էիք գնում Ադրբեջանի նախագահին ասում՝ Մեղրին տամ, Արցախը տուր. Ալեքսանյան
Սիրելի քաղաքացիներ, ձեզ նորից փորձում են ինչ-որ մի հնարավոր բան ներկայացնել որպես իրականություն։
ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նրա ելույթը նվիրված էր ընդդիմության հայտարարություններին։
«Մի խմբակցության ղեկավար, եկել է այստեղ և ասում է՝ տեսեք՝ մենք ինքնորոշումից ո՞ւր ենք հասել, էդ ո՞ր ինքնորոշումից եք ո՞ւր հասել, 1999 թվականին ձեր քաղաքական լիդերի կողմից բանակցված ինքնորոշումի՞ց, որը ենթադրում էր, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Քննարկվել է, որ Ադրբեջանի հայերը պետք է ունենան ադրբեջանական անձնագրեր՝ հատուկ Լեռնային Ղարաբաղ նշումով։
Կարող է ամեն դեպքում երկքաղաքացի լինե՞ն, նաև ՀՀ քաղաքացիություն ստանան, թե՞ հնարավոր չէ, դա է ինքնորոշո՞ւմը։ Եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէիք ճանաչում, բա ո՞նց էիք գնում Ադրբեջանի նախագահին ասում՝ Մեղրին տամ, Արցախը տուր»,- հարց է հնչեցրել նա։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանի երկայնքով լարվածություն ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ առաջիկայում Վաշինգտոնում կայանալի...
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Փաշինյան
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում: «Հույս ունեմ, որ վաշինգտոն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ փոխնախարարը` սահմանին կրակրոցների մասին
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սյունիքի մարզպետի այն հայտարարությանը, թե ադրբեջան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ...