Պուտինն ասել է՝ երբ կսկսվի Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենքի տեղակայումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն ասել է, որ Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենքի տեղակայումը կսկսվի հուլիսի 7-8-ը դրանց համար օբյեկտների պատրաստման աշխատանքների ավարտից անմիջապես հետո, գրում է kommersant.ru-ն։
«Ինչպես գիտեք, հուլիսի 7-8-ը կավարտվի համապատասխան օբյեկտների նախապատրաստումը, և մենք անմիջապես կսկսենք միջոցառումները՝ կապված ձեր տարածքում զենքի համապատասխան տեսակների տեղակայման հետ»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Պուտինը նշել է, որ ինքն ու Լուկաշենկոն պետք է քննարկեն երկու երկրների տնտեսական համագործակցության հարցերը։
Մարտի 25-ին Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Լուկաշենկոյի խնդրանքով ռուսական մարտավարական միջուկային զենք կտեղակայվի Բելառուսում։ Այնուհետ Պուտինն ասել էր, որ մարտավարական զենքի պահեստավորման շինարարությունը պետք է ավարտվի մինչև հուլիսի 1-ը։
Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը հստակեցրել է, որ միջուկային զենքը կտեղափոխվի Միութենական պետության արևմտյան սահմաններ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ-ի ԱԴԾ-ն. Շահին Մուստաֆաև
Վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների...
ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության շրջանակում Հայաստանը բախվում է լոգիստիկ խնդիրների․ Փաշինյան
Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրների հետ տնտեսական համագործակցության շրջանակում Հայաստանը բախ...
Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ուրբաթ առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է Ռ...
Հայաստանը Բաքվում մասնակցում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստին
Հայաստանը Բաքվում մասնակցում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստին Բաքվում ընթանում է ԱՊՀ երկր...