Ծաղկաձորի ճոպանուղու մոտ արդյո՞ք դիտավորյալ են այրել մի քանի կվադրոցիկլներ, որոնք վերածվել են մոխրակույտի
Այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Գիշերը, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու հարևանությամբ գտնվող տարածքներից մեկում, որտեղ այրվել են կվադրոցիկլներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում կայանված են եղել մոտ 7 կվադրոցիկլ, և բոլորն էլ ամբողջովին վերածվել են մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, Ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը և Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանը։
Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Տեղի ունեցած հրդեհը դիտավորությամբ է կատարվել, թե անզգուշաբար՝ պարզվում է, ինչպես նաև կվադրոցիկլների սեփականատերերի ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար՝ «Mercedes-Benz Sprinter»- ի և «ZIL»-ի մասնակցությամբ․ կան տուժածներ
Հունիսի 13-ին, ժամը 06։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում՝ Նորա...
9 - ամյա երեխային չի առևանգել, սակայն սեռական բռնության է ենթարկել․ ստահակը որոնվում է
Արդեն մի քանի օր է համացանցում տարածվում է մի տղամարդու լուսանկար, կից նշվում․ «Ովքեր գիտեն այս անձի գտնվելու վայրը, անհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաբաջանյան փողոցը հեղեղվել է
Քիչ առաջ Auroranews-ն ահազանգ է ստացել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցը ողողվել է ջրով։ Նշենք, որ hունիսի 14-15-ը, 17-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լենա գետի վրա երկու լցանավ բախվել են իրար
ՌԴ Իրկուտսկի մարզում Լենա գետի վրա բախվել են երկու լցանավ՝ TR-901-ը, որը գտնվում էր վերանորոգման փուլում, և Էրոֆեյ Խաբար...