9 - ամյա երեխային չի առևանգել, սակայն սեռական բռնության է ենթարկել․ ստահակը որոնվում է
Արդեն մի քանի օր է համացանցում տարածվում է մի տղամարդու լուսանկար, կից նշվում․ «Ովքեր գիտեն այս անձի գտնվելու վայրը, անհապաղ դիմեք ոստիկանություն, քանի դեռ այլ երեխաների չի առևանգել»։
Auroranews-ի տվյալներով՝ նշված տղամարդն այս պահին էլ շարունակում է մնալ չնույնականացված և չհայտնաբերված։
Թեև ոստիկանությունն օրեր առաջ ոչինչ չասող հայտարարությամբ հանդես եկավ և միայն տեղեկացրեց, որ նշված տղամարդը որոնվում է, այնուամենայնիվ՝ համացանցում տարածված տեղեկությունների, Auroranews-ի ձեռքի տակ եղած տվյալների համաձայն՝ տղամարդը սեռական բռնի գործողություն է կատարել 9-ամյա աղջկա նկատմամբ։
Քննչական կոմիտեից հաստատեցին մեր ունեցած տվյալները։
«Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (սեռական ոտնձգություն)։ Փորձաքննություն է նշանակված, երեխան տուժող է ճանաչվել, բայց հանցագործությունը կատարած անձի ինքնությունը դեռևս պարզված չէ», - մեզ հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Աբրահամյանը հայտնեց նաև, որ երեխան առևանգված չէ։ ՔԿ-ից հաստատեցին, որ դեպքը տեղի է ունեցել Դավթաշենի առանձնատների հատվածում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաբաջանյան փողոցը հեղեղվել է
Քիչ առաջ Auroranews-ն ահազանգ է ստացել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցը ողողվել է ջրով։ Նշենք, որ hունիսի 14-15-ը, 17-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լենա գետի վրա երկու լցանավ բախվել են իրար
ՌԴ Իրկուտսկի մարզում Լենա գետի վրա բախվել են երկու լցանավ՝ TR-901-ը, որը գտնվում էր վերանորոգման փուլում, և Էրոֆեյ Խաբար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ վրաերթի դեպք է տեղի ունեցել Երևանում, վարորդը շտապել է տարածքից հեռանալ
Քիչ առաջ վրաերթի դեպք է տեղի ունեցել Երևանի Նաիրի Զարյան փողոցում։ Բարեբախտաբար, վրաերթի ենթարկված աղջիկը լուրջ վնասվածք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ Վաղարշյան - Քոչար փողոցների խաչմերուկում վթար է տեղի ունեցել․ կա տուժած
Auroranews-ն ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Վաղարշյան - Քոչար փողոցների խաչմերուկում վթար է տեղի ունեցել, կա տուժած քաղաք...