ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ՝ Թուրքիայի՝ հրթիռների արտադրության գործարանում. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի Անկարայի Էլմադաղ շրջանում հրթիռների արտադրության գործարանում անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել, որը հանգեցրել է պայթյունի: Գործարանը պատկանում է MKE պաշտպանական մեքենաշինական և քիմիական ձեռնարկությանը։

 

Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով կան զոհեր, ինչպես նաև վիրավորներ: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները և իրավապահ մարմինները: Հրշեջ-փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները: Առնվազն հինգ մարդ փլատակների տակ է գտնվում:

 

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։