Լեհաստանում թալանել են Ուկրաինայի համար նախատեսված զինամթերքով գնացքը
Լեհաստանում՝ թալանել են Ուկրաինայի համար նախատեսված զինամթերքով գնացքը: Ինչպես գրում է Gazeta Wyborcza-ն, գողերը սխալմամբ են գողացել Ուկրաինա մեկնող գնացքի զինամթերքը։
[9ca14c43bb5a3b15ae318d4de2eec65d.jfif]
Նշվում է, որ Գերմանիայից ռազմամթերքով հատուկ գնացքը շարժվել է Ուկրաինա, որն ուղեկցել են ԱՄՆ զինվորականները։ Երկու վագոնների վնասված կնիքները նկատել է երկաթուղու անվտանգության ծառայությունը։
Տեղեկություններն այն մասին, թե կոնկրետ ինչ են տարել գողերը, տարբեր են: Ըստ որոշ տվյալների՝ խոսքը 25 մմ տրամաչափի 120 արկի մասին է, իսկ մեկ այլ աղբյուր էլ հայտնում է նռնականետների կամ զինամթերքի մասին։
Գողությունը տեղի է ունեցել Վենգլինեցում գնացքի կանգառի ժամանակ։ Գիտակցելով, թե ինչ կա գողացված արկղերում՝ կողոպտիչները ազատվել են բեռից. ոստիկանության տվյալներով՝ զինամթերքը հայտնաբերվել է Ստարի Վենգլինեց քաղաքի լճակում։
Նմանատիպ հոդվածներ
Պրիգոժինը՝ գրեթե անկասկած նախապես, ծրագրել էր ապստամբությունը. ISW
Պրիգոժինը գրեթե անկասկած նախապես ծրագրել էր ապստամբությունը, սակայն անհնար է հաստատել այս վարկածը՝ հիմնվելով բաց աղբյուր...
Բախմուտի մոտակայքում տեղակայվել են Ուկրաինայի զինված ուժերի դիտակետեր. Պրիգոժին
Բախմուտի մոտակայքում տեղակայվել են Ուկրաինայի զինված ուժերի դիտակետեր: «Եթե դա այդպես է, ապա սպասեք Ուկրաինայ...
Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ ջոկատայինների գումարտակ կուղարկի Կոսովո
Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հունիսի 4-5-ը Կոսովո կուղարկի հատուկ նշանակության ուժերի գումարտակ։ Այս մասին հայտա...
Պրիգոժինը կարող է վնասազերծվել Բելառուսում. CNN
Պրիգոժինը կարող է վնասազերծվել Բելառուսում, այսօր գրում է CNN-ը: Պարբերականի փորձագետների կարծիքով՝ Պուտինը չի ներ...