ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հավայան կղզիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը. նոր կադրեր
Հավայան կղզիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը: Տեղեկությունը հայնում է Украина Сейчас-ը: Նշվում է, որ, ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալների, Կիլաուեայի գագաթին գտնվող վեբ-տեսախցիկի նկարներում փայլը նկատվել է դեռ հունիսի 7-ին։ Հայտարարվել է ավիացիոն վտանգի կարմիր կոդ:
Կիլաուեան համարվում է Երկրի ամենաակտիվ հրաբուխներից մեկը: Կիլաուեան նաև ավանդական հավատալիքների մեջ համարվում է հրաբուխների հավայական աստվածուհի Պելեի բնակավայրը:
































