ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ականատեսները պատմել են` ինչպես է շնաձուկը կտոր-կտոր արել ռուս տղային
Եգիպտոսում՝ Հուրգադայում, շնաձուկը կտոր-կտոր է արել 23-ամյա ռուս Վլադիմիր Պոպովին։ Ամեն ինչ տեղի է ունեցել օրվա ընթացքում, մոտակայքում լողացող վախեցած զբոսաշրջիկների աչքի առաջ։ Ականատեսները պատմել են շնաձկան կողմից ռուսաստանցու սպանության ողբերգության մասին: Այս մասին գրում է Комсомольская правда-ն:
Այն տարածքում, որտեղ դեպքը տեղի է ունեցել, թույլատրվել է լողալ, սակայն հանկարծ հայտնվել է շնաձուկը և անմիջապես կծել տղային։ Փրկարարները տեսել են և սկսել գործի դնել նավակը։ Տղան փորձել է լողալով հեռանալ գիշատչից, բայց չի կարողացել։
Ականատեսները հայտնել են, որ կենդանին տղայի մարմինը 2 ժամ քարշ է տվել:
«Այդ ամենն իմ աչքի առաջ էր, լավ էր, որ ես չէի գնացել լողալու: Իմ աչքի առաջ շնաձուկը կերավ տղային։ Աղջկան հաջողվել է փախչել, նա ամբողջ հարվածն իր վրա է վերցրել: Սարսափելի բան. մնացել են տղայի մնացորդները»,- Մոսկվայի 24-ին սարսափելի մանրամասները պատմել է Հուրգադայում տեղի ունեցած ողբերգության ականատես զբոսաշրջիկը։
Հիշեցնենք, որ միջադեպի կապակցությամբ տեղի իշխանությունները հրահանգել են փակել Հուրգադայի բոլոր լողափերը։






























