Ռազմական Կարևոր

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՀՀ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքները

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՀՀ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքները
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքները ներկայացնող լուսանկարները։ Հիշեցնենք, որ հունիսի 9-ին՝ ժամը 18:30-ին, Ադրբեջանի ԶՈւ-ն…

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքները ներկայացնող լուսանկարները։

 

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին՝ ժամը 18:30-ին, Ադրբեջանի ԶՈւ-ն Կախակնի ուղղությամբ կրակ է բացել ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա, հայտնել է ՀՀ ՊՆ-ն։ 

 

ՊՆ-ի փոխանցմամբ՝ հայկական կողմը կորուստներ չունի։ Ավելի վաղ ԱՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հունիսի 8-ին ժամը 17:35-20։30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ 

 

Երեկ էլ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ:

 

[2d14814702824089c88ab152f06ab34d.jpg]

[94537614e9073eb95e36e57d011e61c0.jpg]

[286ab32a81243c44e3e3d148af543f62.jpg]

[ad13ee47754322e54b3231654f2f7cc4.jpg]

[2510c35062013f03dd7f3dd888ed3c6c.jpg]

[7e3c834a61b197eefbd99ec880616510.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250