ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության շրջանակում Հայաստանը բախվում է լոգիստիկ խնդիրների․ Փաշինյան
Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրների հետ տնտեսական համագործակցության շրջանակում Հայաստանը բախվում է լոգիստիկ խնդիրների։
Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։
«Չնայած արդեն ձեռնարկված քայլերին՝ մենք դեռ որոշակի դժվարությունների ենք հանդիպում։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել անդամ պետությունների միջև փոխգործակցության կարևորությունը լոգիստիկ շղթաների ամրապնդման, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման և արդիականացման հարցերում»,-ասել է նա ՝ անդրադառնալով ԵԱՏՄ տարածքում լոգիստիկայի թեմային։
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը ջանքեր է գործադրում տրանսպորտային ենթակառուցվածքի բարելավման, համապատասխան ինտեգրացիոն նախագծերի իրականացման, մասնավորապես՝ Հյուսիս - Հարավ և Արևելք - Արևմուտք ռազմավարական ուղղությունների զարգացման համար պայմաններ ապահովելու ուղղությամբ:
Նրա խոսքով ՝ դրանց ֆինանսավորման համար կօգտագործեն Եվրասիական զարգացման բանկի ներուժը
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Բաքվում մասնակցում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստին
Հայաստանը Բաքվում մասնակցում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստին Բաքվում ընթանում է ԱՊՀ երկր...
Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ուրբաթ առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է Ռ...
«Կարևոր է խաղաղ նպատակներով էկոլոգիապես մաքուր միջուկային էներգիայի զարգացումը». Փաշինյան
Հայկական կողմը վերահաստատում է անփոփոխ կառուցողական մտադրությունը խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլ...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ-ի ԱԴԾ-ն. Շահին Մուստաֆաև
Վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների...