«Կարևոր է խաղաղ նպատակներով էկոլոգիապես մաքուր միջուկային էներգիայի զարգացումը». Փաշինյան
Հայկական կողմը վերահաստատում է անփոփոխ կառուցողական մտադրությունը խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը՝ այս տարի Ղրղզստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման շրջանակներում։ Այսօր ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա խոսել է ԱՊՀ երկրների առջև ծառացած կարևոր խնդիրների մասին, մասնավորապես` տնտեսվարող սուբյեկտների միջև արդյունաբերական կոպերացիոն կապերի ակտիվացում, գիտաարտադրական գոտիների ձևավորում և այլն։
«Գիտելիքի ինտենսիվ նոր ճյուղերի ստեղծումը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ներուժի արդիականացումը հիմնական գործոնն է կայուն և նորարար տնտեսական զարգացման հասնելու համար, ինչպես նաև մեր տնտեսությունների մրցունակության բարձրացման համար անհրաժեշտ պայման»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետը խոսել է նաև գիտական և տեխնոլոգիական արագ առաջընթացի ֆոնին աստիճանաբար ավելի սրվող բնապահպանական խնդիրների մասին։ Ըստ նրա` շրջակա միջավայրի համար ռիսկերը նվազեցնելու արդյունավետ մեխանիզմների ստեղծման պահանջարկը մեծանում է:
«Հետևաբար, խաղաղ նպատակներով էկոլոգիապես մաքուր միջուկային էներգիայի զարգացումը էական նշանակություն ունի կայուն զարգացում ապահովելու և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար»,– շեշտել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ հայկական կողմն աջակցում է Ռադիացիոն իրավիճակի մոնիտորինգի նպատակով տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրմանը։ Այն ուղղված է ոչ էներգետիկ նպատակներով, մասնավորապես՝ գիտության, բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում միջուկային տեխնոլոգիաների օգտագործման մեխանիզմների օպտիմալ մոտեցումների մշակմանը։
Հիշեցնենք` ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացվում է Սոչիում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Բաքվում մասնակցում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստին
Հայաստանը Բաքվում մասնակցում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստին Բաքվում ընթանում է ԱՊՀ երկր...
ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության շրջանակում Հայաստանը բախվում է լոգիստիկ խնդիրների․ Փաշինյան
Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրների հետ տնտեսական համագործակցության շրջանակում Հայաստանը բախվում է լոգիստիկ...
Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ուրբաթ առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է Ռ...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ-ի ԱԴԾ-ն. Շահին Մուստաֆաև
Վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների...