Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ուրբաթ առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է interfax-russia.ru-ն։
«Նախագահ Պուտինն այսօր Սոչիում է: Նա իր աշխատանքային օրվա հանրային մասը կսկսի Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի հետ ոչ պաշտոնական զրույցով, որը տեղի կունենա Բոչարով Ռուչեյի նստավայրում: Այնուհետև նախագահը կմեկնի Սիրիուս, որտեղ կմասնակցի արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը, որոնք մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին: Պուտինն առանձին աշխատանքային հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ», - ասել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Բաքվում մասնակցում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստին
Հայաստանը Բաքվում մասնակցում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստին Բաքվում ընթանում է ԱՊՀ երկր...
ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության շրջանակում Հայաստանը բախվում է լոգիստիկ խնդիրների․ Փաշինյան
Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրների հետ տնտեսական համագործակցության շրջանակում Հայաստանը բախվում է լոգիստիկ...
«Կարևոր է խաղաղ նպատակներով էկոլոգիապես մաքուր միջուկային էներգիայի զարգացումը». Փաշինյան
Հայկական կողմը վերահաստատում է անփոփոխ կառուցողական մտադրությունը խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլ...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ-ի ԱԴԾ-ն. Շահին Մուստաֆաև
Վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների...