Մոմավառությամբ քայլերթ՝ կալանավորված Գայանե Հակոբյանի զոհված որդու 22-ամյակի առթիվ․ «Որդիների կանչ» ՀԿ

«Որդիների կանչ» ՀԿ-ն մոմավառություն եւ քայլերթ է կազմակերպում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի 22 ամյակ-ի կապակցությամբ, ում մայրը՝ Գայանե Մարտիրոսյանն այժմ անազատության մեջ է գտնվում:

 

«Սիրելի հայրենակիցներ

 

Հունիսի 10-ին լրանում է 44-օրյա պատերազմի լեգենդ Ժորա Մարտիրոսյանի 22 ամյակը, որի մայր՝ Գայանեն, գտնվում է անազատության մեջ։

 

Ցավով ենք նշում, որ Գայանեն գտնվելով անազատության մեջ, չունի իր որդու տուն՝ իր իսկ ծննդյան օրով այցելելու հնարավորություն, բայց Գայանեն ունի մեզ

 

Ուստի՝ հունիսի 9-ին, ժամը՝ 23:00-ին, հրավիրում ենք Ձեզ, մասնակցելու մոմավառությամբ քայլերթի

 

Մեկնարկը տրվելու է Եռաբլուր զինվորական պանթեոնի կամարից

 

Մոմերով շարժվելու ենք դեպի եկեղեցի

 

Ժամը՝ 24:00-ին կայցելենք Ժորայի սուրբ շիրիմին և կշնորհավորենք հերոսի Երկնային ծնունդը

 

Ժորա ջան, ճիշտ է չենք կարող մայրիկիդ տեղը լրացնել, բայց այս օրը չենք կարող քեզ մենակ թողնել»,- ասվում է հայտարարությունում:

Քաղաքականություն