Ուժային կառույցի պաշտոնյայի որդին բռնվել է թմրանյութ տեղափոխելիս. ուշագրավ բացահայտում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թմրանյութերի թեման հետապնդում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օրերս թմրանյութի մի նոր սկանդալ է արձանագրվել արդեն Երեւանի ճանապարհին:
Այս առիթով իրավապահ համակարգում խառնված են: Պարզվում է՝ օրերս ուշագրավ բացահայտում է եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ օրերս իրավապահները Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել են ՀՀ ուժային կառույցներից մեկում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի որդու, որի մեքենայի մեջ եղել է մոտ 240 պարկ թմրանյութ: Վերջինս, ըստ լուրերի, թմրանյութը տեղափոխում էր Երեւան:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պաշտոնատար անձի որդուն կալանավորել են: Իսկ թե ով է պաշտոնատար անձը, առայժմ չենք հրապարակում, որպեսզի ընթացող նախաքննությանը չվնասենք, եւ ողջ շղթան բացահայտվի: Առաջիկայում նաեւ պաշտոնյայի ու նրա որդու անունը կհանրայնացնենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հարսանիք՝ շրջափակված Արցախում․ հովհարային անջատման ժամ
Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Հարսանիք շրջափակ...
Որոնվում է երեխա առևանգելու կասկածանքով․ անհապաղ դիմեք ոստիկանություն, եթե գիտեք գտնվելու վայրը․ Օվսաննա Հովսեփյան
Լուսանկարում պատկերված տղամարդը ոստիկանության կողմից որոնվում է երեխա առևանգելու կասկածանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...
Կարմիր խաչի միջնորդությամբ վերականգնվել է բուժառուների տեղափոխումը Լաչինի միջանցքով Հայաստան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր վերականգնվել է բուժառուների տեղափոխումը Լաչինի միջանցքով Հայաստան։&n...
Արցախի նախագահականում ևս 8 անձ հեռացվել է պաշտոնից
ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր կողմից նշ...