Կոչ ենք անում Ադրբեջանին՝ պաշտպանել ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. ԵԱՀԿ
Հրապարակվել է ԵԱՀԿ հայտարարությունը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցի կապակցությամբ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «…Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ մշակել դրական օրակարգ, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Ներկայիս իրավիճակը մտահոգիչ է և բացասական հումանիտար ազդեցություն է թողնում, քանի որ էթնիկ հայ բնակչությունը բազմիցս բախվել է հիմնարար՝ էներգետիկ և կապի ծառայությունների խափանումներին։ Հրադադարի հաճախակի խախտումները ևս լուրջ մտահոգություն են առաջացնում նրանց բարեկեցության վերաբերյալ: Եթե դա դեռ այդպես է, մենք կոչ ենք անում Բաքվին՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել էթնիկ հայ բնակչության սահմանափակումները վերացնելու համար՝ ապահովելով էներգիայի կայուն մատակարարում և թույլ տալով, որ պահպանվի էլեկտրացանցը:
Ավելին, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից և փոխարենը խթանել մի խոսույթ, որը վստահություն է ձևավորում և ստեղծում խաղաղ բանակցությունների համար բարենպաստ միջավայր: Նաև պետք է ձեռնարկվեն վստահության ամրապնդման հետագա միջոցառումներ, մասնավորապես՝ բանտարկյալների ազատ արձակման հետ կապված։ ԵՄ-ն կշարունակի աջակցել ականազերծման գործողություններին․ մենք ընդգծում ենք կողմերի միջև համագործակցության կարևորությունը ականներից տուժած տարածքները որոշելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանը` Լաչինի անցակետում այս պահին տիրող իրավիճակի մասին
Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի աշխատանքների մեջ որևէ բան չի փոխվել, պարզապես ադրբեջանական կողմն իր ու...
Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը տրվի Ադրբեջանին. «Իրավունք»
«Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը, որպես անկլավ, տրվի Ադրբեջանին: «Իրավունք» թերթը գրում է, որ հարցի պա...
Վաշինգտոնում նախատեսված քննարկումը ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգթոնում նախատեսվող...
ԵՄ-ն հուլիսին առաջընթաց է ակնկալում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների բանակցություններում
Եվրոպական միությունը հույս ունի, որ հուլիսի 21-ին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայանալիք բանակցութ...