Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումը ծանր և երկարաժամկետ հետևանքներ կունենա․ ՄԱԿ-ի նախազգուշացումը
Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումը կարող է հազարավոր մարդկանց համար ծանր և երկարաժամկետ հետևանքներ ունենալ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, նման հետևանքների մասին է նախազգուշացրել ՄԱԿ-ը:
ՄԱԿ-ի Հումանիտար օգնության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիտսը հայտնել է, որ Կախովկայի ՀԷԿ-ում աղետի մասշտաբները պարզ կդառնան միայն առաջիկա օրերին:
Մայիսի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Մարտին Գրիֆիտսը նախազգուշացրել է, որ հազարավոր մարդիկ կանգնած են իրենց տներից, սննդից և անվտանգ ջրից զրկվելու վտանգի առաջ:
Հազարավոր մարդիկ են տարհանվել հեղեղված բնակավայրերից: Կան մտավախություններ, որ ջրի մակարդակը կարող է բարձրանալ: Այսօր զանգվածային տարհանումները շարունակվում են:
BBC-ն արբանյակային լուսանկարներ է ներկայացրել, որոնք ցույց են տալիս հեղեղման ծավալները:
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Վիկտորյա Լիտվինովան ավելի վաղ հայտարարել էր, որ հարկավոր է տարհանել, ընդհանուր առմամբ, 40 հազար մարդու՝ 17 հազար հոգու՝ Դնեպր գետի արևմտյան ափից, Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից, ինչպես նաև 25 հազար հոգու՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող արևելյան հատվածներից:
Կախովկայի ջրամբարը ջուր է ապահովում ֆերմերների և բնակիչների, ինչպես նաև Զապորոժիեի ատոմակայանի հովացման ավազանի համար: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ ատոմայականի անվտանգությանը վտանգ չի սպառնում:
Ուկրաինայի պետական ՀԷԿ-երի վարչությունը հայտնել է, որ հունիսի 7-ին դատարկվող ջրամբարից ջրի արտահոսքը կհասնի իր գագաթնակետին, իսկ դրանից 4-5 օր անց ջրի մակարդակը կնվազի:
Ռուսական և ուկրաինական կողմերը Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման մեջ մեղադրում են մեկը մյուսին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։&n...
Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից․ «Հետք»
2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերու...
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար
ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշու...
Դանիայում վարորդին տուգանել են 121,000 եվրոյով՝ թույլատրելի արագությունը գերազանցելու համար
Հարուստ վարորդը Ֆինլանդիայում տուգանվել է 121,000 եվրոյով (129,544 դոլար) թույլատրելի արագության չափը գերազանցելու համար...