ՀՀ–ում ռուսական ներդրումները 46 %-ով գերազանցում են օտարերկրյա ամբողջ կապիտալը. Միշուստին
ՀՀ–ում աշխատում է ռուսական 4 500 ընկերություն, իսկ ռուսական կապիտալով ընդհանուր ներդրումներն այսօր ավելի, քան 46 տոկոսով գերազանցում են ՀՀ տնտեսության մեջ եղած օտարերկրյա ամբողջ կապիտալը։ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Սոչիում ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Երկու երկրների վարչապետները Սոչիում հանդիպել են Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերի ժամանակ։
«Հունվարից ապրիլ երկու երկրների փոխադարձ առևտրաշրջանառությունը աճել է 96 տոկոսով, որը կազմում է 140 մլրդ ռուբլի կամ ավելի, քան 660 մլրդ ՀՀ դրամ։ Իհարկե, կարևոր է պահպանել դրական այս դինամիկան և փոխադարձ առևտրաշրջանառության մեջ նոր ռեկորդներ սահմանել»,– ասել է ՌԴ վարչապետը։
Ըստ նրա` այժմ ՀՀ և ՌԴ համապատասխան կառույցների միջև կա ուղիղ կապ և Հայաստանում այս ընթացքում կազմակերպվել է 24 բիզնես–հանդիպում։
«Ես վստահ եմ` այն որոշումները, որոնք մենք կկայացնենք այսօր Սոչիում, կտան նոր իմպուլսներ տարածաշրջանում տնտեսական ինտեգրացիայի համար»,– ասել է նա։
Միխայիլ Միշուստինը նշել է նաև, որ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եղած պայմանավորվածության համաձայնության` աշխատանքներ են իրականացվում նաև Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ` ստեղծելով ենթակառուցվածքային նոր երթուղիներ։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանը` Լաչինի անցակետում այս պահին տիրող իրավիճակի մասին
Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի աշխատանքների մեջ որևէ բան չի փոխվել, պարզապես ադրբեջանական կողմն իր ու...
Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը տրվի Ադրբեջանին. «Իրավունք»
«Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը, որպես անկլավ, տրվի Ադրբեջանին: «Իրավունք» թերթը գրում է, որ հարցի պա...
Վաշինգտոնում նախատեսված քննարկումը ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգթոնում նախատեսվող...
ԵՄ-ն հուլիսին առաջընթաց է ակնկալում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների բանակցություններում
Եվրոպական միությունը հույս ունի, որ հուլիսի 21-ին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայանալիք բանակցութ...