Երևանի 2 հասցեում ապօրինի զենք–զինամթերք է հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ
Իրավապահները Երևանի Լոմոնոսովի և Դավիթ Անհաղթի փողոցների 2 հասցեում ապօրինի զենք–զինամթերք են հայտնաբերել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրությունից։
Ըստ հաղորդագրության` Էրեբունու բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ 32-ամյա մի երիտասարդ Լոմոնոսովի փողոցի իր տանը ապօրինի զենք և զինամթերք է պահում: Հունիսի 6-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Էրեբունու բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդի մայրը ոստիկաններին է ներկայացրել մեկ ինքնաձիգ, մեկ ողորկափող հրացան, 7,62 մմ տրամաչափի 17 փամփուշտ և ինքնաձիգի պահեստատուփ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներն էլ նույն օրը Դավիթ Անհաղթի փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով, և 21 սմ երկարությամբ ծալովի դանակ՝ 10 սմ շեղբի երկարությամբ:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։&n...
Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից․ «Հետք»
2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերու...
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար
ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշու...
Ձերբակալվել է երիտասարդին ծեծի ենթարկած ՔՊ-ական պաշտոնյան
Ձերբակալվել է երիտասարդի դեմքին գազ փչած և փայտով հարվածած ՔՊ-ական պաշտոնյան։ Այս մասին տեղեկանում ենք ՔԿ խոսնակ Գոռ Աբր...