Արդյո՞ք օրինական ճանապարհով է արքայազն Հարին ամերիկյան վիզա ստացել. CNN
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը պետք է մեկ շաբաթվա ընթացքում պարզի, թե ինչպես է դիտարկելու Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ի որդու՝ արքայազն Հարիի ամերիկյան վիզա ստանալու մանրամասների վերաբերյալ վերլուծաբանական կենտրոնի հարցապնդումը: Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ Heritage Foundation վերլուծաբանական կենտրոնը պահանջում է ստուգել, թե արդյոք արքայազն Հարին օրինական ճանապարհով է ստացել ԱՄՆ-ում գտնվելու իրավունքը՝ հաշվի առնելով այն, որ նա իր հուշերում խոստովանել է թմրանյութեր օգտագործելու մասին, ինչը կարող է հիմք հանդիսանալ նրան մերժելու համար։ Դաշնային դատավորը մեկ շաբաթ է տվել, որպեսզի պարզվի, թե ինչպես է նախարարությունն անելու դա։
Ինչպես նշել է պարբերականը, իրավապահները դիտարկում են այս գործը որպես ներքին անվտանգության նախարարության կողմից ամերիկյան օրենսդրության խախտման դեպքերի բացահայտման մասշտաբային ջանքերից մեկը։
«Այս գործը վերաբերում է արքայազն Հարիին, բայց կենտրոնացած է գերատեսչության վարքագծի դեմ»,- հեռուստաալիքը մեջբերել է Heritage Foundation-ի փաստաբան Ջոն Բարդոյի խոսքերը։
Ավելի վաղ արքայազն Հարին ինքնակենսագրականում, որն ստացել է Spare («Պահեստայինը») անվանումը, խոստովանել է, որ կոկաին է օգտագործել, երբ դեռ 17 տարեկան էր։ Հարին իր գրքում պատմել է, որ առաջին անգամ կոկաին փորձել է 2002թ. ամռանը, որսորդական ուիքենդի ժամանակ, իսկ հետագայում այդ թմրանյութն օգտագործել է էլի մի քանի անգամ։ Մինչ այդ տված հեռուստահարցազրույցում արքայազնը արդեն խոստովանել էր, որ երկար տարիներ խմել է եւ թմրանյութեր օգտագործել՝ փորձելով մեղմել մոր՝ արքայադուստր Դիանայի մահվան ցավը, որը զոհվել էր 1997թ. ավտովթարից։ 2002թ. բրիտանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ 16-ամյա Հարին այցելել է թմրանյութերից կախվածություն ունեցողների վերականգնողական կլինիկա, այն բանից հետո, երբ հորը խոստովանել է, որ ակլոհոլ եւ մարիխուանա է օգտագործում։
Հիշեցնենք՝ երեկ՝ հունիսի 6-ին, արքայազն Հարին ժամանել է Լոնդոնի դատարան, որտեղ քրեական գործ էր քննվում` ընդդեմ Mirror թերթի՝ նրա մասին տեղեկությունների անօրինական հավաքագրման վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։&n...
Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից․ «Հետք»
2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերու...
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար
ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշու...
Ձերբակալվել է երիտասարդին ծեծի ենթարկած ՔՊ-ական պաշտոնյան
Ձերբակալվել է երիտասարդի դեմքին գազ փչած և փայտով հարվածած ՔՊ-ական պաշտոնյան։ Այս մասին տեղեկանում ենք ՔԿ խոսնակ Գոռ Աբր...