ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է․ Գեղարքունիքի մարզպետ
Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Նա մանրամասնել է, որ հանքավայրի բաց հատվածում աշխատանքներն առաջիկա ամիսներին պետք է դադարեցվեին, սակայն, անվտանգային խնդիրներից ելնելով, հիմա են դադարեցվել, իսկ փակ հանքում աշխատանքներ իրականացվում են, հանքը մասնակի աշխատում է։
Նրա խոսքով՝ տարբերակներ են քննարկում, որ հանքի փակման հետևանքով անգործ մնացած մարդկանց աշխատանքի տեղավորեն։
Հարցին` արդյոք անվտանգային իրավիճակից ելնելով արտագաղթ կա մարզում, Սարգսյանը պատասխանել է, որ նման մոնիթորինգ չեն իրականացրել, սակայն քիչ հավանական է, որ նման խնդիրների պատճառով մարդիկ դուրս գնացած լինեն։
«Ունենք ընտանիքներ, որ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո դուրս են եկել իրենց բնակավայրերից, մի քանիսը հետ չեն վերադարձել, բայց հիմնական հատվածը հետ է վերադարձել ու ապրում են իրենց բնակավայրերում»,- նշել է նա։
Մարզպետը նաև տեղեկացրեց, որ Գեղարքունիքում հակառակորդի կողմից կրակոցների ինտենսիվությունը նվազել է:
«Մարզում բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված, ապրում են իրենց բնականոն կյանքով»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։&n...
Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից․ «Հետք»
2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը
Արցախցի լրագրող Մարատ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել` կից գրառմամբ. «Ես չեմ կարող հասկանամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԵԿ-ը հայտնաբերել է 1,5 կգ քաշով մեթամֆետամինով լցված կազմերով պատրաստված 2 գիրք
Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներն, իրացնելով ստ...