ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԵԿ-ը հայտնաբերել է 1,5 կգ քաշով մեթամֆետամինով լցված կազմերով պատրաստված 2 գիրք
Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկատվությունը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանրապետությունից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանին ենթարկել են մաքսային հսկողության: Առաքանու զննման արդյունքում, ի թիվս այլ ապրանքների, հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի զանգվածով լցված կազմերով պատրաստված 2 գիրք, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1,5 կգ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված զանգվածի հայտնաբերման փաստով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, տեղեկություններ էին ստացվել, որ հիշյալ առաքանու ուղարկող է հանդիսանում ԻԻՀ քաղաքացի Է․Բ-ն: Քաղաքացին հայտնաբերվել և ձերբակալվել է, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։
Փաստի առթիվ կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերված առարկաները, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել են քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով։
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ վերոնշյալ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը
Արցախցի լրագրող Մարատ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել` կից գրառմամբ. «Ես չեմ կարող հասկանամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Որպես Աշոտի ուսուցիչ՝ ներողություն եմ խնդրում տիկին Գայանեից»․ Բլեյան
«Իմ խոնարհումը, ներողությունը՝ որպես Աշոտ Բլեյան, որպես Աշոտի ուսուցիչ... Էլ ի՞նչ ուսուցիչ, եթե էդ բանի մեջ իր թերությու...
Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից․ «Հետք»
2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերու...