Ադրբեջանը 3 ուղղություններով խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ
Ադրբեջանի զինված ուժերը կրկին խախտել են հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 6-ին` ժամը 11:00- 17:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավարևելյան ուղղություններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ»,– նշվում է հաղորդագրությունում։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հիշեցնենք` Արցախի ՊՆ–ն երեկ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը շփման գծի արևելյան և հարավարևմտյան ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր․ Արցախի ՊՆ
Հունիսի 6-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝...
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 7-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և...
Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությ...
Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հունիսի 9-ին՝ ժամը 22:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հ...