ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Մեքենաների պլյոնկաները հանել տվեցին, որ փոսերը լավ տեսնենք». ԱՀԱԶԱՆԳ

«Մեքենաների պլյոնկաները հանել տվեցին, որ փոսերը լավ տեսնենք»: Auroranews-ը  Երևանի ճանապարհների վիճակի մասին կրկին  ահազանգ է ստացել: Ըստ քաղաքացիների`  Դավիթ Մալյան փողոցի այս փոսերը երկար ժամանակ է, ինչ չեն փոսալցվում և խոչընդոտում են երթևեկելիս: 

 

Քաղաքացիներից մեկը նշել է` դիմելով քաղաքապետարանի աշխատակիցներին. «Թող իրենք էլ իրենց աչքերի պլյոնկաները հանեն, որ տեսնեն ճանապարհների փոսերը»

 

Թեև Auroranews-ը բազմաթիվ հրապարակումններով անդրադարձել է փոսալցման աշխատանքներին, ճանապարհների անմխիթար վիճակին, այնուամենայնիվ այս խնդիրը շարունակում է հրատապ մնալ: Ամեն օր անհաշվելի ահազանգեր ենք ստանում, թե վարորդները նույնիսկ ապակիների մգեցված թաղանթները հեռացրել են, սակայն շրջանցել փոսերը կամ խուսափել մեքենաները վնասելուց չի ստացվում: 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ