Կոչ եմ անում չափել վնասները և կատարել փոխհատուցում. Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հունիսի 4-ի ուշ երեկոյան կարկուտ է տեղացել Արմավիրի մարզում: Մեծ վնասներ են կրել Մեծամոր խոշորացված համայնքի Եղեգնուտ, Զարթոնք, Արգավանդ, Արտաշար գյուղերի ցանքատարածություններն ու այգիները:
Գյուղացիները փակել էին Արմավիր-Զարթոնք ավտոճանապարհը՝ պահանջելով պատկան մարմիններից վնասների ուսումնասիրություն և փոխհատուցում: Ինձ ահազանգած քաղաքացիները հայտնեցին, որ այդ տարածքներում աճեցնում էին կարտոֆիլ, լոլիկ, վարունգ, սմբուկ, սեխ և այլ բանջարաբոստանային կուլտուրաներ։ Եվ հիմա, լրջագույն վնասներ կրելով՝ հայտնվել են անելանելի իրավիճակում։
Ինչ վերաբերում է հակակարկտային կայանքներին, պարզվում է՝ դրանք գործածվել են կարկուտից հետո։
Կոչ եմ անում պատկան մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում ուսումնասիրել, չափել վնասները և կատարել փոխհատուցում»:
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանը` Լաչինի անցակետում այս պահին տիրող իրավիճակի մասին
Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի աշխատանքների մեջ որևէ բան չի փոխվել, պարզապես ադրբեջանական կողմն իր ու...
Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը տրվի Ադրբեջանին. «Իրավունք»
«Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը, որպես անկլավ, տրվի Ադրբեջանին: «Իրավունք» թերթը գրում է, որ հարցի պա...
Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի...
Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը. «Հետք»
Երևանի «Հաղթանակ» զբոսայգու շուրջ քրեական և իրավական պատմությունները չավարտված` կոռուպցիոն մի նոր պատմություն է ի հայտ գ...