Արսեն Թորոսյանը անդրադարձել է մեքենաներում առկա դեղատուփի պարունակության հարցին
Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ավտոմեքենաների մեջ առկա դեղատուփի պարունակության հարցին․
«Քանի որ վերջերս ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրները քննարկելիս մեր քաղաքացիները տարբեր հարցեր էին բարձրացնում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ, դրանցից երկուսի հետ կապված դիմել եմ ներքին գործերի և առողջապահության նախարարներին` խնդրելով քննարկել դրանք:
Հարցերից մեկը վերաբերում է ավտոմեքենաների վրա ոչ գործարանային լուսարձակների տեղադրմանը, որոնք կուրացնում են մյուս վարորդներին և վթարային իրավիճակներ ստեղծում, իսկ մյուսը ավտոմեքենաների մեջ առկա դեղատուփի պարունակությանը:
Նախարարներին ուղարկված գրություններս տեղադրում եմ այս գրառմանը կից և զարգացումների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ»։
[47b07b992b6a077922c41f237e55cb8a.jpg]
[1a1e16240f940755a9c91f65eb82c2dd.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանը` Լաչինի անցակետում այս պահին տիրող իրավիճակի մասին
Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի աշխատանքների մեջ որևէ բան չի փոխվել, պարզապես ադրբեջանական կողմն իր ու...
Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը տրվի Ադրբեջանին. «Իրավունք»
«Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը, որպես անկլավ, տրվի Ադրբեջանին: «Իրավունք» թերթը գրում է, որ հարցի պա...
Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի...
ԵՄ-ն հուլիսին առաջընթաց է ակնկալում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների բանակցություններում
Եվրոպական միությունը հույս ունի, որ հուլիսի 21-ին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայանալիք բանակցութ...