ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վեճ` Աշոտ Փաշինյանի գործով դատական նիստի ժամանակ. դատավորը բարկացավ

Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցում բանավիճեցին փաստաբանն ու մեղադրողը։ Ըստ մեղադրողի՝ մնալով ազատության մեջ՝ տուժող Աշոտ Փաշինյանի վրա ճնշում կգործադրի կալանավորված Գայանե Մարտիրոսյանը։ Փաստաբան Գեորգի Մելիքյանն էլ պնդում էր, որ Աշոտ Փաշինյանը անվտանգության ծառայությունների պահպանության տակ է։ 

 

«Եթե վարչապետը չի կարողանում անվտանգության համակարգով մի հատ որդի պաշտպանել․․․»,-փաստաբանի խոսքից հետո բանավեճ առաջացավ։

Դատավորը ընդմիջեց նիստը 15 րոպեով։

 

Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։

 

Այսօր հայտնի դարձավ, որ Փաշինյանի որդու գործով կալանավորված Գայանե Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը

 

Մանրամասն՝ տեսանյութում։

Քաղաքականություն