ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նույնիսկ տնային կալանքը կարող է մեղմ համարվել». Աշոտ Փաշինյան

«Իմ մոտեցումն այն է, որ նույնիսկ տնային կալանքը կարող է մեղմ համարվել այս դեպքի համար. տեղի է ունեցել ծանր հանցագործություն»,այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

 

«Շատ կետեր կան, որի մասին պաշտպանական կողմը խոսել է, որոնք, ըստ էության, բացարձակապես չեն համապատասխանում  իրականությանը: Տիկին Գայանեն հանրայնորեն աղմկահարույց  շատ դեպքերի հետ է կապվել: Միջադեպը, երբ տեղի է ունեցել, ինքը դատարանից էր դուրս գալիս այն պատճառով, որ ինքը պաշտոնատար անձանց մուտքն արգելել էր Եռաբլուր: Այս գործով նույնիսկ տնային կալանքը կարող է շատ ավելի մեղմ համարվել, և ճիշտը կալանքն է»,- ասել է Փաշինյանը:

 

Ըստ նրա` պետք է հաշվի առնել, որ տեղի է ունեցել ծանր հանցագործություն, որի համար ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսվում է կալանավորում 4-8 տարի ժամկետով։

 

Հիշեցնենք՝ ընթանում է Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման գործով դատական առաջին նիստը: 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով, ինչը պաշտպանության կողմին չի բավարարում:

Քաղաքականություն