ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի մեքենան. Աշոտ Փաշինյան

Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի ավտոմեքենան, իմ առեւանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

 

«Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան, առեւանգումը մեքենան նստելուն չէր վերաբերում։ Առեւանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց։ Տիկին Գայանեն ինձ նախօրոք չէր ասել, որ «Եռաբլուր» ենք գնալու։ Ես նրան շատ հարգալից ասացի, որ այսքան ժամանակ ծնողներից ով փորձել է կապվել ինձ հետ, կապվել է, ով ցանկացել է հանդիպել՝ հանդիպել է, սակայն հիմա ես չեմ ուզում ձեզ հետ գալ «Եռաբլուր», որովհետեւ դուք առանց իմ կամքը հաշվի առնելու ասում եք՝ գնում ենք այնտեղ»,- ասել է նա։

 

Աշոտ Փաշինյանի խոսքով՝ բոլոր նմանատիպ դեպքերը պետք է օրենքին համապատասխան մեկնաբանություն ստանան։ Իր խնդիրն է եղել դատաիրավական համակարգին դիմելը, մնացածը իրավապահների գործն է։

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն