ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է նշանակում կին է, իրավական գործընթաց է. Աշոտ Փաշինյան

Զամանալի է, որ պաշտպանական կողմը, մասնագիտությամբ իրավաբանները օգտագործում են այնպիսի տերմիններ, ինչ է նշանակում ` կին է: Այս մասին դատական նիստի ժամանակ ասել է Աշոտ Փաշինյանը: 

 

«Ես որևիցե պայմաններում չեմ ուզենա դատական կամ որևէ իրավական գործընթացի պարագայում խոսել «Եռաբլուրի» կամ մեր զոհված զինծառայողների մասին, դուք եք դա անում, հարգելիներս, սա իրավական գործընթաց է»,- ասել է Աշոտ Փաշինյանը: 

 

Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։

 

Այսօր հայտնի դարձավ, որ Փաշինյանի որդու գործով կալանավորված Գայանե Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ