ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանն ասել է, թե ինչու է դուրս նետվել մեքենայից

Իմ կամքին հակառակ ինձ պահել են մեքենայի ներսում ու փորձել են տեղափոխել։ Դատարանում արձագանքելով լրագրողի հարցին, թե զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի հետ կապված միջադեպի ժամանակ զգացե՞լ է, որ իր կյանքին, առողջությանը վտանգ է սպառնում, ասել է Աշոտ Փաշինյանը։

 

«Ըստ էության՝ ես դուրս թռա մեքենայից, քանի որ չէի կարողանում այլ կերպ դուրս գալ»,- նշել է Աշոտ Փաշինյանը։

 

Դատական նիստի ժամանակ էլ իր խոսքում  զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանը նշել է.

 

 «Մենք բառի բուն իմաստով ապրում ենք «Եռաբլուր»-ում ու պետք չի վախենալ «Եռաբլուր»-ից, քանի որ այն սրբավայր է, աղոթատեղի»,- ասել է նա: 

Հիշեցնենք՝ ընթանում է Փաշինյանի որդու առևանգման գործով դատական առաջին նիստը:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն