ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդարության զգացողություններ ունեմ, մնացածը` հետո. Գայանե Հակոբյան
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր տեղի է ունենում Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով նախնական դատալսումների փուլը։
Նիստի ժամանակ լրագրողին Գայանե Հակոբյանն ասել է. «Արդարության զգացողություններ ունեմ, մնացածը` հետո»:
Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Այսօր հայտնի դարձավ, որ Փաշինյանի որդու գործով կալանավորված Գայանե Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։
Մանրամասները` տեսանյութում: