ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակասությունը հարթվել է. Պրիգոժինն ու Քադիրովը հաշտվել են

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը տեսաուղերձ է հրապարակել եւ ասել է, որ իր և չեչեն քաղաքական գործիչների և զինվորականների միջև հակասությունը հարթվել է։ 

Տեսաուղերձում մասնավորապես նշվում է. 

 

«Ռամզանը նույն օրը զանգահարեց ինձ։ Մենք զրուցեցինք նրա հետ և պայմանավորվեցինք, որ մենք փակում ենք այս ամբողջ պատմությունը»,- ասել է նա։ Միաժամանակ Պրիգոժինը սադրիչ է որակել իր հասցեին հնչած հայտարարությունները, սակայն նշել է, որ որոշել է չպատասխանել դրանց՝ ազգամիջյան հակամարտությունը կանխելու համար, քանի որ Ռուսաստանում ցանկացած ազգամիջյան հակամարտություն շատ երկար է մարվում։

 

«Հավատացեք ինձ, «Ախմատ»-ի և «Վագներ»-ի դիմակայության ժամանակ հաղթողն ակնհայտ կլիներ, բայց շատ արյուն կթափվեր։ Ավելին, ոչ ոք վիրավորական խոսք չի տվել Ախմատի մասին», - նշել է Պրիգոժինը:

 

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իր դեմ հայտարարություններ են արվել այն բանից հետո, երբ նա բողոք է ներկայացրել ուժային կառույցներին ռազմական ղեկավարության հանցագործությունների վերաբերյալ։

Բացի այդ, Պրիգոժինը պատասխանել է Բելգորոդի շրջանում մարտերի վերաբերյալ լրագրողների հարցին ՝ ասելով, որ «Վագները» կգա  պաշտպանելու, եթե Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը չկարողանա հաղթահարել ստեղծված իրավիճակը: 

 

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Ռամզան Քադիրովի զինակիցները մի քանի դիմում են գրել Եվգենի Պրիգոժինին ՝ նրա խոսքերից հետո, որ նա չգիտի, թե ինչով է զբաղվում չեչենական «Ախմատ» գումարտակը։ 

 

Մասնավորապես, Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը և Չեչնիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մագոմեդ Դաուդովը Պրիգոժինին առաջարկել էին դադարեցնել շատախոսել եւ ասել էին այն վայրը, որտեղ նրանք կարող են հանդիպել, որպեսզի «դեմ առ դեմ լուծեն ցանկացած հարց»: