ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոխհրաձգություն Վորոնեժի մարզում՝ «Վագներ»-ի և ՌԴ զինված ուժերի միջև
Համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ ըստ տեղեկությունների փոխհրաձգություն է Վորոնեժի մարզում՝ «Վագներ» ՄՌԿ և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միջև:
Տեսանյութում նաեւ լսվում են կրակոցներ և մի տղամարդու ձայն, որի խոսքով պատերազմ է սկսվել:
Հիշեցնենք` ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ՌԴ ՊՆ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։
ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով (զինված ապստամբություն կազմակերպելու փաստով)։
Նմանատիպ հոդվածներ
Պրիգոժինը՝ գրեթե անկասկած նախապես, ծրագրել էր ապստամբությունը. ISW
Պրիգոժինը գրեթե անկասկած նախապես ծրագրել էր ապստամբությունը, սակայն անհնար է հաստատել այս վարկածը՝ հիմնվելով բաց աղբյուր...
Պրիգոժինը կարող է վնասազերծվել Բելառուսում. CNN
Պրիգոժինը կարող է վնասազերծվել Բելառուսում, այսօր գրում է CNN-ը: Պարբերականի փորձագետների կարծիքով՝ Պուտինը չի ներ...
ԱՄՆ-ի անվտանգության պաշտոնյաներն իմացե՞լ են Պրիգոժինի ծրագրերի մասին. The New York Times
Ամերիկյան ազգային անվտանգության պաշտոնյաները, դեռ 2 օր առաջ են իբր իմացել են Պրիգոժինի ծրագրերի և «Վագներ» ռազմական կազմ...
«Վագներ» ՌՄԿ-ի բախումների պատճառով 15 զինվորական է զոհվել
«Վագներ» ՌՄԿ-ի բախումների պատճառով15 զինվորական է զոհվել: Նրանց մեծ մասը ռազմական օդաչուներ են։ Էսկալացիայի...