Բելգորոդի մարզպետը խոսել է Շեբեկինոյում տիրող իրավիճակի մասին

Շեբեկինոյի գնդակոծությունների թիվը նախորդ օրվա համեմատ էապես կրճատվել է, սակայն վտանգը դեռ պահպանվում է։ Տեղեկությունը հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

 

«Այժմ պարզում ենք` ինչպես են կարողացել անցնել մարդիկ, որոնք տուժել են հերթական գնդակոծության ժամանակ։ Թեպետ Շեբեկինոյի գնդակոծությունների թիվն նույնիսկ նախորդ օրվա համեմատ էապես կրճատվել է, ամեն դեպքում վտանգ դեռ կա», – գրել է նա Telegram–ում։

 

Մարզպետը հավելել է, որ գիշերը հանգիստ է անցել, Բելգորոդի երկնքում աշխատել է ՀՕՊ–ը։

 

«Ռազումնիում մեքենաներ են վնասվել։ Ամենածանր հետևանքները Վալույկիի շրջանի Սոբոլևկա գյուղում ունենք։ Արդեն հայտնել եմ, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգից գնդակոծությունից հետո խաղաղ բնակիչներ են վիրավորվել և զոհվել», – նշել է մարզպետը։

 

Ուրբաթ երեկոյան Գլադկովը հայտնել էր, որ Բելգորոդի մարզի Սոբոլևկա գյուղի գնդակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել, վեցը` տուժել։

 

Հինգշաբթի ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ–ն Բելգորոդի Շեբեկինո քաղաքի ուղղությամբ տանկերով ուկրաինական երկու մոտոհետևակային վաշտի երեք գրոհ են հետ մղել։ Ինչպես Telegram–ում հրապարակած տեսաուղերձում նշել էր Բելգորոդի փոխմարզպետ Կոնստանտին Պոլեժաևը, վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ, բնակելի տներ, բավական թվով ավերածություններ են եղել։

Քաղաքականություն